«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիայի» դարպասը խփած գոլի մասին։ Իտալացի հարձակվողի գոլի շնորհիվ «Լացիոն» հաղթել էր 1։0 հաշվով։
«Անկեղծ ասած, 11 մետրանոցի ժամանակ ես այնքան վստահ չէի, որքան կարող էր թվալ հարվածն իրացնելու պահին։ Բայց ես տեսա Նոյերի թեթև շարժումը և դրանից հետո ես գիտեի, թե որտեղ պետք է հարվածեմ», — Իմոբիլեի խոսքն է մեջբերել Cittaceleste.it-ը:
Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Գերմանիայում։ Հանդիպումը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 23։00-ին։