«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լացիոյի» հետ խաղում (1:0) կրած պարտության մասին։
««Մենք վրդովված և զայրացած ենք պարտությունից: Մենք պարտվեցինք խաղում, բայց վստահ չեմ, որ «Լացիոն» հաղթեց: Չգիտեմ, թե ինչու մենք կորցրեցինք վստահությունը երկրորդ խաղակեսում։ Չեմ կարող բացատրել դա, քանի որ մենք թիմին ասել էինք, որ պահպանեն ինտենսիվությունը և ավելի համարձակ առաջ գնան։
Առաջին խաղակեսում մի քանի լավ պահեր ստեղծեցինք, բայց վերջում ոչ մի հարված չկատարեցինք։ Հասկանալի է, որ անհնար է նման խաղում հաղթել։ Այնուամենայնիվ, մեզ պատասխան հանդիպում է սպասվում»,- Տուխելի խոսքն է մեջբերել BBC-ն:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա՝ մարտի 5-ին։