«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լացիոյի» հետ առաջին հանդիպման ելքը, որում հռոմեական ակումբը հաղթել է 1։0 հաշվով։
««Բայերից կրած պարտությանը մենք իսկապես արժանապատվորեն արձագանքեցինք՝ դատելով այսօրվա առաջին խաղակեսում մեր ցուցադրած խաղից։ Ընդմիջմանը միանշանակ պետք է առաջ լինեինք հաշվի մեջ։ Մենք մրցակցին թույլ չտվեցինք որևէ բան ստեղծել, միևնույն ժամանակ բաց թողեցինք սեփական հնարավորությունները։ Առաջին խաղակեսում մենք ունեինք գոլ խփելու երեք հիանալի հնարավորություն»,- Մյուլերի խոսքն է մեջբերել DAZN-ը:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին, Մյունխենում։