«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հռոմեական ակումբը հաղթել էր 1։0 հաշվով։
«Սա ջանասիրության և համբերության արդյունք էր։ Մեծ բավականություն ենք զգում Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի նկատմամբ տարած հաղթանակից, բայց նաև ափսոսում ենք, որ ի վերջո շանսեր բաց թողեցինք։
Մենք միասնական գործեցինք ամբողջ հանդիպման ընթացքում։ Նորմալ է, որ նման խաղում լինում են պահեր, երբ պետք է դիմանալ, բայց մենք էլ շատ հնարավորություններ ունեինք։ Բարեբախտաբար մենք օգտագործեցինք մեկը: Վերջին 30 րոպեներին մենք ավելի շատ մտահոգված էինք տնային հաղթանակը պահելով։
Տուխելը ինձնից շատ ավելին է հաղթել, նա շատ լավ գիտի, թե ինչ պետք է անի։ «Բավարիան» ուժեղ թիմ է, և մի քանի տղաներ, որոնք փոխարինման մտան, տպավորեցին ինձ: Տելը շատ ուժեղ է»,- Սարրիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։