«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լացիոյից» կրած պարտությունը (0:1)։
«Դժվար շաբաթ էր։ Մենք լավ սկսեցինք և մի քանի պահ ստեղծեցինք: Ես պահ ունեի, Մուսիալան ուներ, , Կիմիխը նույնպես։ Նման հանդիպումներում պետք է օգտագործել գոլային պահերը։ Մեզ չհաջողվեց։ Երկրորդ խաղակեսը հիասթափեցնող էր։ Մենք չխաղացինք բավականաչափ էներգիայով և վստահությամբ: Մենք չափազանց հեշտությամբ գնդակ էինք կորցնում: Իսկ երբ մնում ես տասը հոգով, միշտ դժվար է լինում։ Բայց մենք դեռ հաղթելու հնարավորություն ունենք։ Առջևում պատասխան խաղն է, որը կկայանա մեր մարզադաշտում։ Մենք անհամբեր սպասում ենք այս հանդիպմանը»,- Քեյնի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Գերմանիայում։