Թուրինի «Յուվենտուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է վերջին հանդիպումներում թիմի անհաջող ելույթների մասին։
«Ոչ ոք չէր սպասում, որ «Յուվենտուսը» միավոր կվերցնի այս երեք խաղերում։ Եկել է անկման պահը, պետք է արագ նորից սկսել։ Մենք ոչնչով չզիջեցինք «Ուդինեզեին»:
Կիեզան լավ խաղաց. նրանից կարևոր բաներ են սպասում, ես գոհ եմ նրանից և ամբողջ թիմից»,- Ալեգրիի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):