«Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան և Ֆիլիպ Կոստիչը կարող են հեռանալ թուրինյան ակումբից առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ բյանկոներիների ղեկավարությունը բաց է երկու հարձակողական ոճի խաղացողներին վաճառելու համար: Եթե ակումբը ֆուտբոլիստների համար ընդունելի ֆինանսական առաջարկ ստանա, դա նրանց հեռանալուն չի խանգարի։
Կիեզայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը, իսկ Կոստիչի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։