«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան խոսել է Հռոմի «Լացիոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
«Չեմպիոնների լիգայի հանդիպումները միշտ առանձնահատուկ են: Ես անհամբեր սպասում եմ այս ստադիոնում խաղալուն, արդեն շատ եմ լսել դրա մասին: Մենք խմբում արտագնա խաղեր ունեցանք շատ յուրահատուկ մթնոլորտով ստադիոններում։ Միշտ անհամբերությամբ ենք սպասում նման հանդիպումներին»,- Մուսիալայի խոսքն է մեջբերել Bild-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լացիո» — «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ փետրվարի 14-ին։