«Ռոման» հետաքրքրված է «Նապոլիի» 26-ամյա դարպասապահ Ալեքս Մերետի ծառայություններով, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Գայլերի» ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել թիմի ներկայիս դարպասապահ, 35-ամյա Ռուի Պատրիսիուի պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։
Նշվում է, որ Մերետի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ այն ավտոմատ կերպով երկարաձգվում է ևս մեկ տարով, եթե նա մասնակցի նեապոլիտանական ակումբի հանդիպումների 70%-ին։ Այս մրցաշրջանում Մերետը մասնակցել է իր թիմի հանդիպումների 68%-ին։
Հիշեցնենք, որ Մերետը «Նապոլիում» հանդես է գալիս 2018 թվականից։