Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն ամռանը կհեռանա ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ակումբը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա բրազիլացու հետ։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստը կարող է վերադառնալ հայրենիք, որտեղ իր ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ։
Ալեքս Սանդրոն թուրինյան ակումբում է հանդես գալիս 2015 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպման։