«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ուդինեզեիc» կրած պարտությունից հետո (0:1) ասել է, որ այս մրցաշրջանում իր թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի ուղեգիր նվաճելն է։
«Դժվար պահ է, մենք երեք խաղում ընդամենը մեկ միավոր ենք վաստակել։ «Յուվենտուսն» ունի շատ կարևոր նպատակ՝ Չեմպիոնների լիգան։ Պետք է նորից սկսենք հաղթել՝ հաջորդ տարի Չեմպիոնների լիգային մասնակցելու համար։ «Ինտերի» հետ պայքարելու ցանկությունը մեզ մոտիվացիա տվեց, բայց «Ինտերն» անհավանական մրցաշրջան է անցկացնում և արժանի է գովասանքի: Այժմ մենք կարիք չունենք աղյուսակին նայելու, պարզապես պետք է միավորներ վաստակենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։ Մենք արդեն ավելի շատ գոլ ենք խփել, քան սպասում էի մրցաշրջանի սկզբում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Յուվենտուսը» 24 խաղից հետո 53 միավորով երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Ինտերը» 23 խաղից հետո ունի 60 միավոր։