«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
29-ամյա լեհը երկարաժամկետ պայմանագրի շուրջ համաձայնության է եկել միլանյան ակումբի հետ, համաձայնագրի ժամկետը չի նշվում։
Զելինսկին «Նապոլիում» հանդես է գալիս 2016 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: