Մասիմիլիանո Ալեգրին «Ինտերին» անվանել է Ա Սերիայի ֆավորիտ։
«Լսեք, գաղտնիք չէ, որ «Ինտերը» ի սկզբանե Սկուդետոյի ֆավորիտն էր: Վաստակեցինք 53 միավոր, վաղը պետք է վերադառնանք հաղթական ուղի ու պոկվենք հինգերորդ տեղից։
«Ինտերը» հիանալի բաներ է անում, նրանք կարծես թե հաղթել են 2024 թվականի բոլոր յոթ պաշտոնական հանդիպումներում: Պարզապես պետք է քայլ առ քայլ շարունակենք:
«Ռոմայի» նկատմամբ նրանց հաղթանակը մեզ էլ ավելի է մոտիվացնում տարբերությունը 4 միավորի կրճատելու համար: Հնարավոր է պարտվել մենամարտում, դա տեղի է ունենում, բայց մեկ խաղը չպետք է ստիպի մեզ հրաժարվել այս ամիսների ընթացքում կատարած բոլոր լավ աշխատանքից: Ինչևէ, այս խաղից հետո մենք շատ բան սովորեցինք։
Այս պահին ուժեղագույն թիմը գլխավորում է աղյուսակը։ Ես հենց սկզբից ասացի, որ ֆավորիտը «Ինտերն» էր, և այդպես էլ կմնա մինչև վերջ։ Մենք պարզապես պետք է կենտրոնանանք մեր ճանապարհի վրա և երկու խաղերում մեկ միավորից հետո հունի մեջ ընկնենք»,- «Յուվենտուսի» մարզչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։