«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի գործակալը կապի մեջ է եղել «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իր հաճախորդի հավանական տեղափոխությունը կատալոնական ակումբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ Ֆերնանդեսը ցանկություն է հայտնել խաղալ «բլաուգրանայում» դեռևս 2023 թվականի ձմռանը՝ «Չելսի» տեղափոխվելուց առաջ, երբ «Բենֆիկայի» խաղացող էր։
Ընդգծվում է, որ այս պահին «Բարսելոնան», իր ֆինանսական վիճակի պատճառով, չի կարող իրեն թույլ տալ արգենտինացի կիսապաշտպանի տրանսֆերը, ուստի ամենահավանական տարբերակը խաղացողին վարձակալելն է, որը կարող է իրականացվել գալիք ամռանը։