«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ճապոնացի ֆուտբոլիստը 2021 թվականի ամռանը «Արսենալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը, սակայն այժմ, ըստ աղբյուրի, կողմերը ծրագրում են երկարաձգել համաձայնագրի ժամկետը։
Տոմիյասուն Ճապոնիայի հավաքականի կազմում հանդես է եկել Ասիայի գավաթի խաղարկությունում։ Հավաքականի հետ ֆուտբոլիստը հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ Ճապոնիան պարտվել է Իրանին (1:2):
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Արսենալի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։