«Չելսիի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին խոսել է լոնդոնյան ակումբում գլխավոր մարզչի հնարավոր փոփոխության մասին։ Նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Ժոզե Մոուրինյուն կատարյալ կլիներ կապույտների գլխավորի մարզչի դերում:
«Ես լսել եմ, որ Մոուրինյուն կարող է գլխավորել «Չելսին», իսկ Ջոն Թերին կարող է լինել նրա օգնականը: Մտածեք, սա կարող է հետաքրքիր լինել: Նա թիմին բնավորություն ու անհատականություն կհաղորդեր։ Թիմն այս պահին կոտրված է, և Ժոզեն կարող է դա շտկել:
Պոչետինոն հրաժարվում է խաղեր կառուցել՝ հիմնվելով իր խաղացողների ուժեղ կողմերի վրա։ Նա չի պատկերացնում, թե ինչ է ուզում, ու թվում է, թե արդեն պատրաստվում է հեռանալ»,- Պետիի խոսքերն է մեջբերում One Football-ը։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն արդեն գլխավորել է «Չելսին» 2004-ից 2007 թվականներին և 2013-ից 2015 թվականներին։