Կատարի հավաքականը Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կամային հաղթանակ տարավ Իրանի ընտրանու նկատմամբ։
Հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ Կատարի հավաքականի։
Կատարի հավաքականը դուրս է եկել Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որում կհանդիպի Հորդանանի ընտրանու հետ։
Եզրափակիչի հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին։ Կատարի թիմը մրցաշարի գործող հաղթողն է։