«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը դարձել է «Սեուլի» խաղացող, հայտնում է կորեական ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա անգլիացին ազատ գործակալի կարգավիճակում էր անցած ամառվանից, երբ ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։
Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Վեսթ Հեմում», «Դերբի Քաունթիում», «Բրայթոնում» և «Լեսթերում»:
Նա նաև 6 գոլ է խփել Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 32 խաղում: