«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին։
«Աղյուսակում խտությունը բարձր է։ Կան «Լիվերպուլը» և «Արսենալը», բայց ես նույնիսկ կասեի, որ «Տոտենհեմն» ու «Աստոն Վիլան» նույնպես գործի մեջ են։ Այս պահին մենք պայքարում ենք միանգամից հինգ թիմով։ Բայց հիմա դեռ վաղ է մտածել, թե ինչ կլինի մի քանի ամսից, մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում և հաճույք ստանանք ընթացքից»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։