«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Անխելն ամռանը կարող է գլխավորել թոփ-ակումբներից մեկը։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» և «Բարսելոնայի» ղեկավարները լրջորեն հետաքրքրված են իսպանացի մասնագետի հետ համագործակցությամբ։ Երկու հսկաներն էլ կարող են մարզչին առաջարկ անել արտամրցաշրջանի ընթացքում:
Միշելը «Ժիրոնան» գլխավորում է երկու տարի (2021 թվականից)։ 48-ամյա մասնագետը աշխատել է նաև այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Ռայո Վալեկանոն» և «Ուեսկան»: