«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրենկը հայտնել է, որ «Մեղուների» հարձակվող Այվան Թոնին, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից:
«Թոնին, ամենայն հավանականությամբ, կվաճառվի ամռանը: Նրան ընդամենը մեկ տարի է մնացել մեզ հետ, ուստի սա շատ ակնհայտ կետ է։ Այս ձմեռ մենք նրա համար առաջարկներ չէինք ստացել»,- Ֆրանկի խոսքն է մեջբերել հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին Թոնին ութ ամսով որակազրկվել էր բոլոր մրցաշարերում խաղալուց՝ խաղադրույքների կանոնակարգը խախտելու համար։ Հունվարի 20-ին ֆուտբոլիստը որակազրկման ավարտից հետո առաջին անգամ գոլ խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղում։