«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը գովել է թիմակից Մարկուս Թուրամին: Փետրվարի 5-ին միլանցիները սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեցին «Յուվենտուսին»։ Եթե Սիմոնե Ինձագիի թիմը հաղթի բաց թողած խաղում, ապա երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից» առաջ կանցնի 7 միավորով։
«Թյուրամն անհավանական է, մենք թիմի համար շատ կարևոր խաղացող ենք գտել, որը համապատասխանում է մեր խաղաոճին»,- ասել է Մարտինեսը Football Italia-ի հետ զրույցում։
Ա Սերիայի 23 տուրից հետո «Ինտերը» 57 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը, «Յուվենտուսը» 53 միավորով երկրորդն է։