«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռուսին քննադատել է թիմի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին Ա Սերիայի 23-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղում (4:0) ստացած դեղին քարտի համար։
«Ես միշտ աջակցում եմ, երբ թիմակիցները պաշտպանում են միմյանց: Բայց երբ հաշիվը 4:0 է, պետք է մի քիչ ավելի խելացի լինել: Պետք չէ հանդուրժել նման վարքագիծը և ստանալ անհարկի զգուշացումներ։ Սա իսկական հիմարություն է»,- մարզչի խոսքն է մեջբերել Football-Italia-ն։
Հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։