Պաուլո Դիբալան զբաղեցրել է 5-րդ տեղը Սերիա Ա-ի պատմության մեջ ամենաարդյունավետ արգենտինացի ֆուտբոլիստների ցանկում։
«Ռոմայի» հարձակվողը խփել է իր 118-րդ գոլը՝ դուբլի հեղինակ դառնալով «Կալյարիի» հետ խաղում (4-0):
Նա շրջանցել է Աբել Բալբոյին, ով խփել է 117 գոլ (ցուցակում ներառված չեն այն արգենտինացիները, ովքեր խաղացել են Իտալիայի հավաքականում)։
Այս ցուցանիշով ռեկորդակիրը Գաբրիել Բատիստուտան է՝ 184 գոլ։ Լավագույն 4-յակում են նաև Էրնան Կրեսպոն (153), Գոնսալո Իգուաինը (125) և Մաուրո Իկարդին (121):