«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին խոսել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Կալյարիի» նկատմամբ տարած հաղթանակի (4:0) մասին։
Դե Ռոսին թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել հունվարի 16-ին: Դրանից հետո «Ռոման» երեք անընդմեջ հաղթանակ է տարել։
«Մենք շատ ուժեղ թիմ ունենք, տղաները պարզապես պետք է հավատան իրենց: «Կալյարիի» հետ խաղում մենք հենց սկզբից հիանալի տեսք ունեինք, վերահսկում էինք գնդակը, հասկանում էինք, թե երբ է ավելի լավ օգտագործել ազատ տարածությունը։
Մենք խաղացինք երեք թիմերի դեմ, որոնք թղթի վրա մեզանից թույլ են։ Չեմ ուզում անհարգալից լինել և ասել, որ մեզ համար հեշտ էր, բայց «Ռոմայի» նման ակումբը պետք է հաղթի «Կալյարիին», «Վերոնային» և «Սալերնիտանային»: Ուրախ եմ, որ մենք այդքան միավորներ վաստակեցինք, բայց աղյուսակին նայելու համար դեռ վաղ է»,- Դե Ռոսիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
«Ռոման» 23 խաղից հետո 38 միավորով 5-րդ տեղում է: Իտալիայի առաջնության հաջորդ տուրում թիմը կմրցի առաջատար «Ինտերի» հետ։