Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Ռոման» սեփական հարկի տակ հաղթեց «Կալյարիին» 4:0 հաշվով։
Տանտերերի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական անգամ աչքի ընկան Լորենցո Պելեգրինին և Դին Հեյսենը։
«Ռոման» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Դանիելե Դե Ռոսիի գլխավորությամբ։ Թիմը 23 խաղից հետո 38 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։
«Կալյարին» 23 խաղից հետո 18 միավորով 18-րդ տեղում է։