Երեկ՝ փետրվարի 4-ին, «Ինտերը» Իտալիայի առաջնության 23-րդ տուրում մրցել է «Յուվենտուսի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Այսպիսով, Ալեգրիի թիմը պարտվել է 2022 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ՝ ընդհատելով 17-խաղյա առանց պարտության շարքն Ա Սերիայում (13 հաղթանակ և 4 ոչ-ոքի): Վերջին անգամ «Յուվենտուսը» պարտվել է Ա Սերիայի 5-րդ տուրում «Սասուոլոյին» (2:4):
«Ինտերն» իր հերթին անպարտելիության շարքը հասցրել է 16 խաղի (13 հաղթանակ և 3 ոչ-ոքի): Ինձագիի թիմը նախորդ անգամ նույնպես պարտվել էր «Սասուոլոյին»՝ սեպտեմբերին (1:2):
23 տուրից հետո «Յուվենտուսը» 53 միավորով Ա Սերիայի երկրորդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Ինտերը» (57 միավոր):
Հաջորդ հանդիպումը սեւ ու սպիտակները կանցկացնեն «Ուդինեզեի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 12-ին «Ալիանց-Յուվենտուս» մարզադաշտում, մեկնարկը՝ Մոսկվայի ժամանակով 22:45-ին։