Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ամռանը կարող է գլխավորել «Միլանը», հայտնում է Il Messaggero-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սարիին դուր չի գալիս «Լացիոյի» նախագիծը, և մրցաշրջանի վերջում 65-ամյա մասնագետը ցանկանում է իր ապագան քննարկել ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ։ Դրանից հետո «Միլանը» սկսեց Սարրիին դիտարկել որպես Անտոնիո Կոնտեին հիմնական այլընտրանք, որը մարզչական պաշտոնի գլխավոր թեկնածուն է։ Բացի այդ, Սարին հետաքրքրված է «Ֆիորենտինայով», որը Վինչենցո Իտալանոյին հեռացնելու դեպքում կարող է իտալացի մասնագետ հրավիրել։
«Միլանը» ներկայումս զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Պիոլիի թիմը 22 տուրերում վաստակել է 46 միավոր։ Առաջատար «Ինտերից» միավորների տարբերությունը ութ է: