Բարձրագույն խմբում հանդես եկող Գյումրու «Շիրակի» բժիշկ Գրիգոր Սարգսյանն այս օրերին գտնվում է Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցում, որտեղ բժշկական օգնություն է ցուցաբերում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը ժամանակավորապես դադարեցված են: