«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին կտեղափոխվի «Ինտեր», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա լեհը «ներաձուրիներին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով՝ 2024 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը նեապոլցիների հետ։
«Նապոլին» արդեն հեռացրել ֆուտբոլիստին այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի հայտացուցակից։
Այս մրցաշրջանում Զիելինսկին ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































