Բրիտանական FourFourTwo-ն հրապարակել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն աջ պաշտպանների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։
Երկրորդ տեղում ՊՍԺ-ի ներկայացուցիչ Աշրաֆ Հակիմին է։ Լավագույն եռյակը եզրափակել է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը։
Ցուցակում ընդգրկված են նաև հետևյալ խաղացողները՝ Ժոաո Կանսելո (Բարսելոնա), Բեն Ուայթ (Արսենալ), Պեդրո Պորո (Տոտենհեմ), Կիրան Տրիպիե (Նյուքասլ), Կայլ Ուոքեր (Մանչեսթեր Սիթի), Նաուել Մոլինա (Ատլետիկո Մադրիդ) և Դենզել Դումֆրիս (Ինտեր):
























































