Ավարտվեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի հանդիպումը, որում հանդիպեցին Նիգերիայի և Անգոլայի հավաքականները։
Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Նիգերիայի հավաքականի։
41-րդ րոպեին Նիգերիայի հավաքականի հարձակվող Ադեմոլա Լուկմանը բացեց հանդիպման հաշիվը։ 75-րդ րոպեին Վիկտոր Օսիմհենը ևս դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Այս մրցաշարի 1/8 եզրափակիչում Նիգերիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր Կամերունի ընտրանուն։ Իր հերթին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Անգոլայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել էր Նամիբիային։
Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի մրցաշարի գործող հաղթողը Սենեգալի թիմն է։
























































