Պաշտպան Ժերոմ Բոատենգը կարիերան կշարունակի «Սալերնիտանայում»: Ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա Բոատենգի վերջին ակումբը եղել է «Լիոնը», որը նա լքել է 2023 թվականի հունիսին։ Պաշտպանը նախկինում մարզվել է «Բավարիայի» կազմում։
Գերմանացին նոր թիմում հանդես կգա 5 համարով։