Իրանի Քերմանշահ քաղաքում ավարտվել է «2nd Taq-e Bostan Cup» շախմատի միջազգային մրցաշարը:
Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Վլադիմիր Շահինյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Մրցաշարի B խմբում Ռադիկ Աբրահամյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: