«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտին տեղափոխվել է Ա Սերիայի մեկ այլ ակումբ՝ «Ֆիորենտինա»:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Մանուշակները» 30-ամյա հարձակվողին վարձակալել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Բելոտին «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում փորձառու հարձակվողը հռոմեացիների կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Այս պահին «Ֆիորենտինան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը․ 21 տուրից հետո թիմը վաստակել է 34 միավոր և միայն երկու միավորով է հետ մնում Չեմպիոնների լիգայի գոտուց։