Իտալական A Սերիայի մամուլի ծառայությունն արձագանքել է 2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղում աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հաղթանակին։
«Սպորտը պատկանում է նրանց, ովքեր երազում են և ստիպում են մարդկանց երազել: Շնորհավորում ենք, Յանիկ»,- ասված է Ա Սերիայի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Այսօր աշխարհի չորրորդ ռակետ, 22-ամյա իտալացի Յանիկ Սիները հաղթեց US Open 2021-ի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևին և նվաճեց 2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը։
Մրցաշարի եզրափակիչում Մեդվեդևը 6:3, 6:3, 4:6, 4:6, 3:6 հաշվով պարտվեց Յանիկ Սիներին։ Սա իտալացու դեբյուտային հաղթանակն է Մեծ Սաղավարտի մրցաշարում: