«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Յայա Սանոգոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի հունվարին։
Յայա Սանոգոն երևանյան թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 հանդիպման, որտեղ դարձել է 7 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Սանոգոն մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: