«Լացիոն» մտադիր է ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի հարձակվողական ներուժը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հետաքրքրված է «Տորոնտոյի» 29-ամյա վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկիի ծառայություններով։ Իտալացի ֆուտբոլիստն արդեն աշխատել է «Լացիոյի» մարզչի ղեկավարությամբ 2019/2020 մրցաշրջանում «Յուվենտուսում»:
Նշվում է, որ «Լացիոն» չի շտապում մշտական հիմունքներով ձեռք բերել Բերնարդեսկիին և ներկայումս դիտարկում է ֆուտբոլիստի համար ընդամենը վեց ամսյա վարձավճարով պայմանագիր:
Հիշեցնենք, որ Բերնարդեսկին «Յուվենտուսում» հանդես է եկել հինգ տարի (2017-ից 2022 թվականներին)։
























































