Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է իր կարիերայի ապագայի ծրագրերի մասին․
«Ես արդեն որոշել եմ, թե որն է լինելու իմ հաջորդ քայլն այս մրցաշրջանի վերջում։ Ես արդեն ամեն ինչ որոշել եմ ինձ համար։
Ես ծրագիր ունեմ, հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում անել, գիտեմ, թե ինչ քայլ եմ ուզում անել հետո։
Ցանկանում եմ մրցաշրջանն ավարտել «Նապոլիի» հետ դրական նոտայով… Իսկ հետո կասեմ, թե ինչ որոշում եմ կայացրել»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը:
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։