«Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին միլանյան ակումբի ղեկին նոր ռեկորդ է սահմանել։
Այսպիսով, Սիմոնե Ինձագին 5-րդ անգամ նվաճեց այս գավաթը՝ սահմանելով մրցաշարի նոր ռեկորդ։ Նախկինում Մարչելո Լիպին և Ֆաբիո Կապելոն ամենաշատն էին հաղթել Սուպերգավաթը` չորսական տիտղոս:
Ինձագին երկու անգամ հաղթել է Սուպերգավաթը «Լացիոյի» հետ (2017/2018, 2019/2020) և երեք անգամ՝ «Ինտերի» հետ (2021/2022, 2022/2023, 2023/2024)։
Հիշեցնենք, որ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում հանդիպեցին «Նապոլին» ու Միլանի «Ինտերը»։ Միլանյան թիմը հաղթեց 1-0 հաշվով։