Իտալիայի Սուպերգավաթի համար խաղում «Ինտերը» նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլիին» ու բարձրացրեց մրցաշրջանի իր առաջին գավաթը։ Այս գավաթը հինգերորդն էր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար, որը նվաճել էր Ինտերի հետ: Մինչ այս մասնագետը երկու անգամ նվաճել էր Իտալիայի գավաթը և երկու սուպերգավաթը։
47-ամյա մարզիչը իտալական ակումբը գլխավորում է 2021 թվականի հունիսից։ Մինչ այս Ինձագին գլխավորում էր միայն հռոմեական «Լացիոն», որի հետ նվաճել էր Իտալիայի գավաթը և երկու սուպերգավաթը։
Այս պահին «Ինտերը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Ինձագիի թիմը 20 տուրից հետո վաստակել է 51 միավոր։ Ներաձուրրին ընդամենը մեկ միավորով է զիջում առաջատար «Յուվենտուսին», սակայն թուրինյան թիմը մեկ խաղ ավելի է անցկացրել: