Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» արտագնա խաղում հաղթեց «Լեչեին» 3-0 հաշվով։ Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը՝ աչքի ընկնելով 59-րդ և 68-րդ րոպեներին։ Գոլի հեղինակ դարձավ նաև Բրեմերը։
«Յուվենտուսը» 52 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ առաջ անցնելով «Ինտերից» (51), որը մեկ հանդիպում պակաս ունի իր ակտիվում։