«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը կիսվել է «Ուդինեզեի» հետ խաղում (3:2) իր հասցեին հնչած ռասիստական վանկարկումների մասին իր կարծիքով.
«Ես դա լսեցի առաջին գոլի ժամանակ, բայց ոչինչ չասացի: Երկրորդ անգամ լսելով բղավոցները՝ չորրորդ մրցավարին զեկուցեցի, թե ինչ է կատարվում։ Ես ասացի, որ այս պայմաններում չենք կարող շարունակել ֆուտբոլ խաղալ։ Սա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում։ Մարդիկ պետք է հասկանան, որ դա սխալ է»,- Մաինյանին է մեջբերում Sky Sport-ը։