Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում 3։2 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
Միլանյան թիմից հաշիվը բացեց Լոֆտուս Չիկը՝ 31-րդ րոպեին։ Մինչև ընդմիջման գնալը Սամարզիչը հավասարեցրեց հաշիվը։ 62-րդ րոպեին Տաուվինը առաջ մղեց տանտերերին։ 83-րդ րոպեին Յովիչը հաշիվը դարձրեց 2։2, իսկ 93-ին Օկաֆորը խփեց հաղթական գոլը։
Այս խաղից հետո «Միլանը» 44 միավորով 3-րդն է։ «Ուդինեզեն» 17-րդն է 18 միավորով։