«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան նշել է «Յուվենտուսից» հեռանալու պատճառը, որտեղ նախկինում աշխատել է նմանատիպ պաշտոնում։
«Ես հեռացա «Յուվենտուսից», քանի որ որոշակի տարիքում ճիշտ է թողնել ամեն ինչ երիտասարդներին, և արդար է, որ նրանք ցանկանում էին թարմացնել թիմը ինը տարի անց:
Ես դեռ լավ հարաբերություններ եմ պահպանում Անդրեա Անյելիի հետ։
Դա կախարդական շրջան էր, բայց ես ինձ չեմ համարում ակումբի գլխավոր հերոսը, կային հիանալի մարզիչներ և խաղացողներ»,- մեջբերում է Մարոտային Football Italia-ն։