Պորտուգալացի մասնագետ, «Ռոմայի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել իտալական «Նապոլին»։
Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, մարզչի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն կապ է հաստատել «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ։
Բացի այդ, այսօր մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Մոուրինյուն բանակցություններ է վարում նաև Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի հետ։
Հիշեցնենք, որ Մոուրինյուի՝ «Ռոմայից» հեռանալու մասին հայտնի է դարձել հունվարի 16-ին։
Պորտուգալացին հռոմեական ակումբը գլխավորել էր 2021 թվականի ամռանը։ 2021/2022 մրցաշրջանում թիմը հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան։