«Սալերնիտանան» հետաքրքրված է պաշտպան Ժերոմ Բոատենգի ծառայություններով:
Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, այսօր հանդիպում է լինելու իտալական ակումբի ներկայացուցիչների և ֆուտբոլիստի գործակալի միջև։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ամառվանից Բոատենգն ազատ գործակալի կարգավիճակում է։ Նրա վերջին ակումբը եղել է «Լիոնը», որի կազմում անցկացրել է 35 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։