«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել վրացի աջ պաշտպան Ռևազ Չիտեիշվիլու հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է հայրենիքում՝ պաշտպանելով «Լոկոմոտիվ», «Տորպեդո» (Քութայիս), «Չիխուրա» և «Դիլա» (Գորի) թիմերի գույները՝ շուրջ 200 հանդիպման մասնակցելով Վրաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։
Չիտեիշվիլին «Ալաշկերտի» կազմում մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին: