Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 5-րդ խաղափուլը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
5-րդ խաղափուլից հետո տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարն է Սամվել Տեր-Սահակյանը, ով ունի 4 միավոր:
Առաջատարից կես միավորով հետ են մնում Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:
Կանանց առաջնության առաջատարներն են Սուսաննա Գաբոյանը և Միլենա Գասպարյանը, ովքեր ունեն 4 միավոր: Սուսաննան և Միլենան այս տուրում խաղում էին միմյանց դեմ և խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Առաջատարներից կես միավորով հետ են մնում Աննա Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը: