«Վերոնայի» հարձակվող Սիրիլ Նգոնգեն մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 19 հանդիպումներում ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» վարձավճարով ձեռք կբերի «Բորնմութի» կիսապաշտպանին: